ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Զիջումների «խրախճանքը» շարունակվում է

Զիջումների «խրախճանքը» շարունակվում է
16.05.2025 | 16:09

«Պաշտոնական Բաքուն օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել իր Սահմանադրության մեջ, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ. դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման»,- ասում է Ադրբեջան արհեստական կազմավորման ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն:

Իսկ ի՞նչ է ասում Հայաստանը։ Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները, ըստ էության, հուսադրող ոչինչ չեն ասում, Հայաստանի ԱԳՆ հայտարարությունները մեկը մյուսից ծիծաղելի են, Հայաստանի վարչապետի վարքագիծը, մեղմ ասած, նվաստացուցիչ է։

Իսկ Արևմուտքը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը կրկին հերթապահ խոսքեր են հնչեցնում, հավանաբար, խրախուսելով Հայաստանի վարչապետին գնալու հերթական նվաստացուցիչ զիջումների։ Կալլասը մասնավորապես ասում է. «Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են խաղաղության համաձայնագիրը ստորագրելուն: Կարծում եմ՝ բոլորը շահագրգռված են, որ նրանք ստորագրեն այս խաղաղության համաձայնագիրը»։ Ու այս խոսքերը ավելի չարագույժ են հնչում, ինչպես ժամանակին Շառլ Միշելի խոսքերը չարագույժ եղան Արցախի ապագայի համար։

Բոլորս ենք հիշում, թե ինչպես Հայաստանի կառավարիչը անվերապահորեն ընդունեց Ադրբեջանի «խաղաղության պայմանագիր» կոչվող բուտաֆորիկ փաստաթղթի բոլոր կետերը, անգամ Ադրբեջանում էին զարմացել, թե ինչպե՞ս կարելի էր այդպես համաձայնել, իսկ հիմա զիջումների «խրախճանքը» շարունակվում է:

Հայաստանը հիմա ուղիղ այն վիճակում է, ինչ վիճակում էր Առաջին աշխարհամարտից հետո՝ դրա բոլոր ներկա ու ապագա հետևանքներով։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 12945

Մեկնաբանություններ